Կբարձրացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականության արդյունավետությունը

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգում, որը կանոնակարգում է ՀՀ օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ այդմ նախատեսվում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված ընթացակարգերի և դրանցով սահմանված պահանջների փոփոխություններ: Մասնավորապես, ուժը կորցրած են ճանաչվել Եվրակոնտրոլ կազմակերպության Էս Էյ Ար Ար (ESARR) կանոնակարգերը՝ պայմանավորված քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող Եվրամիության կանոնակարգերի (EU Regulation) ընդունման հետ, ինչպես նաև սահմանվել են լրացուցիչ պահանջներ աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման հետ:

Միաժամանակ, հստակեցվել են թույլտվություն տալու և թռւչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների իրականացման գործընթացների շրջանակում իրականացվող ուսումնասիրությունների ժամկետները։