Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամաս կկառուցվի

Լուրեր

12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
Բոլորը

Կառավարության որոշմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի հատկացնել 31,800.0 հազ.դրամ՝ Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Հիմնավորման համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Թաղամասում առկա են թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքեր՝ 296 բնակարաններով, որոնք շահագործման են հանձնվել 1989 թ.-ից և հատկացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

Նախորդ տարիներին ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից հավաքագրված տվյալների համաձայն նշված բնակարաններից 126-ը սեփականաշնորհված բնակարաններ են, իսկ 170-ը՝ համայնքային սեփականությանություն հանդիսացող: Այդ շենքերի համար նախատեսված է եղել 25 տարվա շահագործման ժամկետ: Բացի այդ նշված շենքերի պահպանման համար պարտադիր պայման է հանդիսացել փայտյա կոնստրուկցիաների պաշտպանիչ միջոցառումների իրականացման աշխատանքների ապահովումը, որը չի կատարվել և տարիների շահագործման ընթացքում վերոհիշյալ շենքերի բնակարանները դարձել են բնակվելու համար ոչ պիտանի: Ըստ այդմ՝ վթարային այդ շենքերի բնակիչների կյանքի անվտանգության ապահովումը գնահատվում է որպես օրակարգային խնդիր:

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է 2022թ. Աշոտաբերդ համայնքում թվով 10 բազմաբնակարան նոր շենքերի կառուցման նախագծային աշխատանքների մեկնարկ և ֆինանսավորում, որը հիմք կհանդիսանա 2023 թ. շինարարական ծրագրի փուլային իրագործման համար: