Ախուրյանի գյուղերը կգազաֆիկացվեն

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Շիրակի մարզպետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (նախկին Սոցներդրումների հիմնադրամ) հետ քննարկում է  Շիրակի մարզի գյուղերը գազաֆիկացնելու հարցը։ 

«Այս փուլում  թիրախում ենք պահում Ախուրյանի տարածաշրջանը, որովհետև չգազաֆիկացված համայնքներ կան։ Դիցուք՝  Բայանդուրը և Երազգավորսը իրար կողքի են գտնվում,  մի քանի կիլոմետրի խնդիր է գազատար խողովակ անցկացնելը, որի լուծելիության դեպքում կգազաֆիկացվի նաև Երազգավորսը։ Չգազաֆիկացված այլ համայքները ևս ունենք», – ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ 

Նա տեղեկացրեց, որ այս աշխատանքները համակարգելու է  Շիրակի փոխմարզպետներից մեկը՝  Ալբերտ Այվազյանը, որը երեկ քննարկում է ունեցել հիմնադրամի տնօրենի հետ:

«Բնակավայրերից կոնկրետ Ախուրյանի դեպքում կփորձենք գործն ավարտին հասցնել  և լուծել այն համայնքների խնդիրը, որոնց գազաֆիկացման հարցը տարիներով չի լուծվել», -ասաց մարզպետը։

Նշենք, որ Բայանդուրը գազաֆիկացվել  է 2020 թվականի դեկտեմբերին,  180 մլն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել  է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ 65% -35% հարաբերակցությամբ։  Ախուրյանի տարածաշրջանի մի համայնքներից գազաֆիկացված չեն Երազգավորսը, Ղարիբջանյանը, Գետքը, Ախուրիկը, Ոսկեհասկը, իսկ  Առափիի մի թաղամասն է գազաֆիկացված։

Արմիկ Մովսիսյան