«Կայարան» հանդեսը՝ ժամանակակից արձակը ներկայացնելու հարթակ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում շարունակում է հրատարակվել «Կայարան» հանդեսը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Դեռևս 2010 թ.-ին հիմնադրվել է «Կայարան» ակումբը։ Նպատակն էր ստեղծել արձակագիրների պրոֆեսիոնալ հարթակ, նրանց համախմբել նույն գաղափարի շուրջ, ըստ արժանվույն մատուցել արձակում ստեղծվող գործերը, վերլուծել ժամանակակից արձակի զարգացման ընթացքը, նպաստել նորանոր գործերի ստեղծմանը, բարձրացնել չափանիշների նշաձողը։ Քանի որ ժամանակակից արձակը մեր գրականության բուռն զարգացող ժանրերից է, 2012 թ. ակումբն առաջին անգամ լույս ընծայեց համանուն տարեգիրքը, որն այդ ձևաչափով լույս տեսավ մինչև 2019 թ.-ը։

Այդ տարիների ընթացքում ակումբը լույս է ընծայել նաև «Կայարանի» օտարալեզու համարներ՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն, իսպաներեն, ինչպես նաև դրանց էլեկտրոնային տարբերակները։ Տարեգիրքը թարգմանաբար հրատարակել է բացառապես ժամանակակից հայ և համաշխարհային արձակի նմուշները։ Դրա շուրջ համախմբվել են բազմաթիվ արձակագիրներ, թարգմանիչներ, գրականագետներ և ընթերցողներ, ինչն էլ ենթադրում էր պարբերականության հաճախականացում։

2019 թվականից «Կայարան»-ը հրատարակվում է իբրև եռամսյա հանդես: Հանդեսն այս պարբերականությամբ առավել լայն հնարավորություն ունի ներկայացնելու ժամանակակից արձակի զարգացումներն առավել բազմակողմանի և ընդգրկուն:

«Կայարանում» նյութերի ընդգրկման չափանիշներն են ժանրային բազմազանությունը, գեղարվեստական որակը, էսթետիկայի և չափի զգացումը, իսկ հետազոտական աշխատանքների դեպքում՝ գիտական ճշգրտությունը։ Հանդեսն ունի իր կայուն բաժինները՝ պատմվածք, վիպակ, վեպ, նամականի, ուղեգրություն, գրականագիտություն, խոհագրություն, հրապարակախոսություն, գրողի խոհանոցը լուսաբանող հարցազրույցներ, զրույցներ և այլն։ Ժամանակակից համաշխարհային արձակը թարգմանաբար ևս ներկայացված է այնտեղ։

Գործում է նաև «Կայարանի» Kayaranmag.am կայքը, որտեղ տեղադրվում են ոչ միայն հանդեսում տեղ գտած գործերը, այլև ծավալի սահմանափակ լինելու պատճառով հանդեսից դուրս մնացած աշխատանքները։ Յուրաքանչյուր համարից հետո կազմակերպվում են քննարկումներ, հանդեսում հրատարակված հեղինակները հանդիպումների են գնում գրադարաններ, դպրոցներ, մշակութային օջախներ, գրական միջոցառումների ժամանակ անվճար բաժանվում է ամսագրի համարներից որոշակի քանակ, դրանցից պարտադիր տրվում են նաև գրադարաններին։

«Կայարան» հանդեսի ձևավորման ժամանակ օգտագործվում են ժամանակակից հայտնի նկարիչների կտավներից, ինչը նպատակ ունի գեղանկարչության նվաճումները ևս հանրայնացնելու։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում որակյալ բովանդակություն հրապարակող պարբերականներին աջակցելը լրացնում է մշակույթի լուսաբանման, ներկայացման, գնահատման, խրախուսման և հանրահռչակման բացը, որը բազմազան ու խայտաբղետ տեղեկատվության հոսքի մեջ հաճախ ստվերվում է: