Զելենսկիի ուղերձը՝ ՌԴ կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումից հետո․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
Բոլորը

Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անկախությունը ճանաչելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին։ Այս մասին հայտնում է Unian-ը։ «Անքուն գիշերվա համար պատճառներ չկան»,- վստահեցրել է պետության ղեկավարը։ Նախագահը ընդգծել է, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին։ «Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության վերջին գործողությունները միանշանակ  մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ այդ որոշումների հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը։ «Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Ռուսաստանի միակողմանի դուրս գալ Մինսկի համաձայնագրերից և անտեսում Նորմանդական ձևաչափի շրջանակներում ընդունված որոշումների»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ դա խաթարում է խաղաղության ջանքերը և ոչնչացնում բանակցային ձևաչափերը։ «Այսօրվա և վաղվա հնարավոր որոշումներով ռուսական զորքերը փաստացի գտնվում էին Դոնբասի օկուպացված տարածքներում 2014 թվականից: Երկիրը, որը 8 տարի աջակցում է պատերազմին, չի կարող պահպանել խաղաղությունը, ինչպես պնդում է»,- վստահ է պետության ղեկավարը։ «Մենք մեր հողում ենք, մենք ոչ ոքից ու ոչնչից չենք վախենում։ Մենք ոչինչ ու ոչ ոքի պարտավոր չենք , մենք ոչ ոքի ոչինչ չենք տվել։ Եվ մենք դրանում համոզված ենք, քանի որ այսօր ոչ թե 2014 թվականի փետրվարն է, այլ 2022-ի։ Այլ երկիր, այլ բանակ, մեկ նպատակ։ Սա խաղաղություն է, խաղաղություն Ուկրաինայում։ Փառք Ուկրաինային»,- եզրափակել է Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան