Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։
Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ տարածքների կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշմամբ: Նա կոչ է անում կարգավորել հակամարտությունը Ուկրաինայի արևելքում՝   Մինսկի համաձայնագրերի համաձայն, որոնք հաստատվել են Ուկրաինայի ու Անվտանգության խորհուրդի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գուտերեշն ասել է, որ  այս որոշմամբ Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նա նաև կոչ է արել բոլոր ջանքերը կենտրոնացնել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բնակիչների պաշտպանության և ցանկացած գործողությունների և հայտարարությունների կանխարգելման վրա, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում և նրա շրջակայքում վտանգավոր իրավիճակի հետագա սրմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի երեկոյան հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել  ճանաչել Ուկրաինայի Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
Ի պատասխան Եվրամիությունն՝ արդեն հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ են կիրառելու, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն մտադիր է ստորագրել  անջատողական մարզերի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիրը։

Տաթև Ֆռանգյան