Թուրքիան աջակցում է Թբիլիսիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությանը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիան աջակցում է Թբիլիսիի եվրաատլանտյան կուրսին և ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ցանկությանը։ Թբիլիսիում վրաց գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, գրում է EADaily-ն։

Շենթոփը նշել է, որ Անկարան բոլոր հարթակներում հայտարարում է «Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ուժեղ աջակցության» մասին։ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Վրաստանն անվանել է «բարեկամ պետություն, ռազմավարական գործընկեր եւ դաշնակից, որի հետ Թուրքիան խնդիրներ չունի»։

Պապուաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Անկարային՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։

«Շատ կարևոր է միմյանց աջակցել դժվարին օրերին»,- ընդգծել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Շենթոփի և Պապուաշվիլիի բանակցություններից հետո ստորագրվել է միջխորհրդարանական համագործակցության հնգամյա արձանագրություն։

Հավելենք, որ Մուսթաֆա Շենթոփը պաշտոնական այցով Թբիլիսիում է։ Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Թբիլիսի կատարած այցի ընթացքում Շենթոփը կհանդիպի նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Տաթև Ֆռանգյան