«Ղազախական սցենարը՝ Ադրբեջանի համար»․ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը բացահայտել է կեղծ պետական հեղաշրջման նախապատրաստումը

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հանդես է եկել հայտարարությամբ, որում հղում կատարելով ազդեցիկ աղբյուրներին՝ հայտնել է, որ երկրի կառավարությունը հերթական անգամ պատրաստում է «պետական հեղաշրջման կեղծ թատրոն»։ Այս մասին Քերիմլին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը տարածել են տեղական լրատվամիջոցները։

«Ակնհայտ է, որ նպատակն է ճնշել մարդկանց, որոնք ավելի հաճախ են պահանջում հանգել իրենց իրավունքները, ինչպես նաև ընդդիմությունը, որը դրանք ներկայացնում է։ Պլանը, որը կոչվում է «Ղազախստանի սցենար՝ Ադրբեջանի համար», նախատեսում է, որ սոցիալական ալիքի վրա ցանկացած բողոք կառավարական գործակալների օգնությամբ վերածվելու է բռնի անկարգությունների, և հասարակ ժողովուրդն ու ընդդիմությունը, այդպիսով, ենթարկվելու են զանգվածային ռեպրեսիաների»,- գրել է Քերիմլին։

Նա նշել է, որ կառավարական գաղափարախոսներն արդեն սկսել են ապագա պլանի նախապատրաստման քարոզչական արշավը։
«Իշխանամետ լրատվամիջոցներն ու կառավարության կողմնակիցները, որոնք քողարկված են ընդդիմության անվան տակ, արդեն սկսել են գրել, որ Ազգային խորհուրդն ու Ժողովրդական ճակատը «հերթական անգամ» գունավոր հեղափոխություն են նախապատրաստում»,- գրել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը։

Քերիմլիի խոսքով՝ իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել՝ արտաքին քաղաքական ո՞ր վեկտորի հետ կապել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունը։ Նա հավելել է, որ իշխանամետ լրատվամիջոցներն ու գրպանային ընդդիմադիրները մատնանշում են ԱՄՆ-ն ու արևմտյան հիմնադրամները, միաժամանակ, փորձում են Ազգային խորհուրդն ու Ժողովրդական ճակատը կապել պուտինյան Ռուսաստանի հետ։

«Ես պաշտոնապես հայտարարում են, որ կառավարական լրատվամիջոցների և նրանց աջակիցների կողմից Ազգային խորհրդի և Ժողովրդական ճակատի հասցեին հնչեցրած մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան սուտ և նողկալի զրպարտություն, ընդդիմությանը վարկաբեկելու պարզ փորձ։ Մենք պահանջում ենք իշխանություններից՝ հրաժարվել այս հանցավոր մտադրությունից»,- գրել է Քերիմլին։

Նա, միաժամանակ, չի թաքցրել, որ կողմ է իշխանափոխությանը։
«Մենք տարբեր պահանջներով հանրահավաքներ ենք անցկացրել այս կառավարության դեմ, և մենք շարունակելու ենք դա անել համավարակից հետո։ Սակայն մենք ուզում ենք, որ այդ փոփոխությունը տեղի ունենա բացառապես խաղաղ ու սահմանադրական ճանապարհով, ընտրությունների ճանապարհով, և մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը վաղ թե ուշ կհասնի այդ նպատակին։ Ավտորիտարիզմին, ընտանեկան կառավարմանը և կեղծված ընտրությունների վերջը կգա նաև Ադրբեջանում։ Ժողովուրդը կկարողանա ընտրել ու փոխել իր կառավարությանը։

Որևէ սադրանք կամ նենգ պլան՝ մշակված կառավարության կողմից, չի կարող կանխել անխուսափելի պարտությունը»,- գրել է ընդդիմադիր գործիչը։

Նա նաև նշել է, որ երկրում սոցիալական լարվածությունն աճում է ամեն օր։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պահանջում է ժողովրդավարական բարեփոխումներ ու ցանկանում է վերջ տալ երկրում միահեծան կառավարմանը, ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, ապահովել իրավունքներն ու ազատությունները, օրենքի գերակայությունն ու իշխանության տարանջատումը։

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների խոսափող լրատվամիջոցները պարբերաբար տարբեր հոդվածներ են հրապարակում երկրում, իբր, «գունավոր հեղափոխության» նախապատրաստման ու դրանում տարբեր ուժերի ներգրավման մասին։

Օրերս էլ, չորս բեռնատարների վարորդներ, ի նշան բողոքի, փակել էին Բաքվի Հեյդար Ալիևի պողոտան ու ժամանավոր կաթվածար արել երթևեկությունը։ Դատարանի որոշմամբ՝ վարորդները կալանավորվել են։ Ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ վարորդների այս ակցիան սկսեցին կապել, իբր, երկրում հեղափոխություն նախապատրաստող ուժերի հետ։

Էմմա Չոբանյան