Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ

Լուրեր

14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ Բաքուն հետախուզում է հայտարարել․ այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական բաժնի ղեկավար, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Տագիևը։

Ըստ պաշտոնյայի՝ նրանք մեղադրվում են ԼՂ-ում 1988թ-ի փետրվարից «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով հայազգի աշխատավորների հավաքներ կազմակերպելու, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հռչակման, իշխանությունը Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդին և գործկոմին փոխանցելու մեջ»։

Բացի այդ Տագիևը նաև հայտարարել է, որ «իբր ադրբեջանցիների դեմ կատարված ծանր հանցագործությունների համար 306 հայի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»։

Հիշեցնենք, որ օրերս էլ Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական բաժնի ղեկավար Նեմաթ Ավազովը «հույս էր հայտնել», որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կձերբակալվի ու քննությանը կհանձնվի։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետո Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի ու Արցախի նախկին ու ներկա տարբեր պատոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցել, սակայն դրանց որևէ գործնական քայլեր չեն հետևել։

Էմմա Չոբանյան