Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց կունենան

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկուշաբթի հեռախոսազրույց կունենան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ի կատարումն պայմանավորվածությունների՝ Սերգեյ Լավրովը պատրաստ էր հեռախոսազրույց ունենալ ֆրանսիացի գործընկերոջ հետ այսօր։ Լե Դրիանն այսօր չկարողացավ։ Համապատասխանաբար, հեռախոսազրույցը նախատեսված է երկուշաբթի օրը», – ասել է նա։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև ՌԴ-ի համար անվտանգության երկարաժամկետ իրավաբանական երաշխիքների մշակման շուրջ: Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել շփումները։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի սրությունը՝ նախագահները նպատակահարմար են համարել ակտիվացնել դիվանագիտական միջոցներով որոշումների որոնումը նորմանդական ձևաչափի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների և քաղաքական խորհրդատուների գծով։ Այդ շփումները կոչված են նպաստելու հրադադարի ռեժիմի վերականգնմանը և Դոնբասի շուրջ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի ապահովմանը»,- հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում:

Միևնույն ժամանակ Ելիսեյան պալատում հայտնել են, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն առաջիկա օրերին բանակցություններ կվարեն Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների մասնակցությամբ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ, որը նվիրված է Եվրոպայում անվտանգության ոլորտում նոր կարգի ստեղծմանը: Ինչպես նշում է գործակալությունը, պլանների մասին հայտարարվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ավարտից հետո, որոնք տեղի են ունեցել այսօր՝ փետրվարի 20-ին։