Թուրքիան ավարտել է Դարդանելի նեղուցով առաջին կամրջի շինարարությունը
Քաղաքականություն
20.02.2022 | 19:58Շինարարներն ավարտել են Դարդանելի նեղուցով «Չանաքքալե 1915» կամրջի կառուցման աշխատանքները։ Այդ մասին նախօրեին հայտնել է «Անադոլուն»։
Նախօրեին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Կարա Իսմայիլ օղլուն քայլել է բացման պատրաստ 4608 մետր երկարությամբ կամրջի վրայով։
Նրա խոսքով՝ «Չանաքքալե 1915» կամուրջն առաջին անգամ միացրել է նեղուցի երկու ափերը, և կամրջով հաղորդակցության սկիզբը պատմական պահ կդառնա։