ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարում խաղաղապահների տեղակայումը Դոնբասում

Լուրեր

04.02.2026 | 11:54
Լիբիայում սպանվել է Մուամմար Քադաֆիի որդին 
04.02.2026 | 11:45
«Փյունիկ»-«Սպարտակ» խաղի գոլերը․ ներկա է եղել նաև Եղիշե Մելիքյանը
04.02.2026 | 11:34
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:28
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել
04.02.2026 | 11:26
Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահներ տեղակայել Դոնբասում, եթե լինեն Կիևի համաձայնությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Տեսականորեն դա կարելի է պատկերացնել (խաղաղապահների տեղակայումը-խմբ.) Ուկրաինայի բարի կամքի դեպքում, չէ որ դա նրա տարածքն է, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մանդատ լինի, և եթե անհրաժեշտություն առաջանա, և այդ որոշումը պաշտպանեն մեր բոլոր կառավարությունները»,- հայտարարել է Զասը Reuters գործակալությանը:

Ըստ Զասի ՝ իրավիճակի լուծումը պետք է որոնել երկխոսության միջոցով։

«Պետք է հասկանալ, որ պետք է նստել սեղանի շուրջ և պայմանավորվել ինչ-որ բան։ Սա նոր իրականություն է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ն ու նրա անդամները միշտ ուշադիր են գնահատում ուժի կիրառման հետ կապված ցանկացած որոշում, անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը կարող է արագ խաղաղապահներ ուղարկել։

«Հավատացե՛ք, կարող ենք ուղարկել այնքան, որքան պետք է, եթե մեզ 300 հազար է պետք, ուրեմն կուղարկենք, եթե 17 հազար է պետք, ապա կուղարկենք, եթե ավելին է պետք, կուղարկենք որքան պետք է», – ասել է Զասը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլիչևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել էր, որ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների հարցը վերջնականապես փակված է և չի քննարկվում, ներկա պայմաններում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ծավալումը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին անհրաժեշտ չէ, դրանք չեն օգնի լուծել ներուկրաինական հակամարտությունը:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը Դոնբասում, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։