Քվեաթերթիկներից թանաքի անհետանալու մասին «Ելքի» դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել

Լուրեր

04.02.2026 | 11:34
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:28
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել
04.02.2026 | 11:26
Էլինա Ավանեսյանը պարտվել է Ալիսիա Պարկսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Բոլորը

18.05.2017թ. թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի վստահված անձի դիմումի հիման վրա 16.05.2017թ. կատարվել է 14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ թիվ 7/51 ընտրական տեղամասում անվավեր քվեաթերթիկների փաթեթում առկա են մի շարք քվեաթերթիկներ, որոնց վրայից անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությաշունը։

20.05.2017թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գրությունը ուղարկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները, որոնց վրայից ենթադրաբար անհետացել էր կողմ քվեարկած նշումի թանաքանյութը 37-ն են, որոնցից 15-ը քվեարկված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության, 17-ը՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի, իսկ 5-ը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին:
Վիճելի քվեաթերթիկների վրայից կողմ քվեարկած նշումի ջնջման կամ անհետացման մեխանիզմը և հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից 24.05.2017թ. նշանակվել է դատատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:

Փորձագետի՝ 09.06.2017թ. եզրակացության համաձայն. «Փորձաքննությանը ներկայացված քվեաթերթիկների մակերեսներին առկա «V»- ձև նշանների  և գրառումների ուրվագծերը կատարվել են գրող գործիքի միջոցով, սակայն դրանց հետագա անհետացման պատճառների պարզաբանման, ներկանյութի բաղադրության վերաբերյալ գիտական հիմնավորված մեթոդներ ու գրականություն ՀՀ ոստիկանության ՓՔ վարչությունում առկա չեն, ուստի առաջադրված հարցերին, թե ինչ նյութերով են կատարվել այդ նշումները և ինչ պատճառով կարող էին դրանք անհետանալ, պատասխանել հնարավոր չէ: Նույն պատճառով հնարավոր չէ պարզել նաև դրանց կատարման վաղեմությունը:»

Վերը նշված հանգամանքները պարզելուն ուղղված անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու նպատակով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից 20.06.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: