Ֆրանսիան և դաշնակիցները որոշում են կայացրել դուրս բերել զորքերը Մալիից

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ֆրանսիան «Տակուբա» միջազգային հակաահաբեկչական գործողության դաշնակիցների հետ միասին հայտարարել է Մալիի տարածքից զորքերի համակարգված դուրսբերման մասին՝ երկրի ներկայիս իշխանությունների հետ տարաձայնությունների ֆոնին։ ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովի նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարներին, հաղորդում է Euronews-ը։

Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է Մալիի անցումային իշխանությունների կողմից բազմաթիվ խոչընդոտների պատճառով, որոնց հետ կապված գործառնական և իրավական պայմաններն այլևս չեն նպաստում ահաբեկչության դեմ պայքարում ներկայիս ռազմական գործողությունների արդյունավետ շարունակմանը։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիան և նրա դաշնակիցները կշարունակեն դիմակայել Սահելի շրջանում ջիհադիստներին, և այդ աշխատանքի շրջանակը կորոշվի մինչև այս տարվա հունիս, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։ Զորքերի դուրսբերումից հետո Արևմտյան Աֆրիկայի երկրներին աջակցությունը կարող է ընդլայնվել։

Այս ֆոնին Եվրամիությունը դիտարկում է աֆրիկյան երկրներին ավելի քան 20 միլիարդ եվրո հատկացնելու հնարավորությունը՝ «Գլոբալ պորտալ» ծրագրի շրջանակում, որը կոչված է հակազդելու Չինաստանի ազդեցությունը մայրցամաքում: Եվրահանձնաժողովը հայտարարել է նաև, որ 150 միլիարդ եվրո կներդնի աֆրիկյան պետությունների ենթակառուցվածքների զարգացման համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը վերջերս նշել է, որ Մալիում Փարիզի «կարմիր գիծը» ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ժամանումն էր։

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մակրոնի հետ բանակցություններում ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները կապ չունեն Մալիում գործող ընկերությունների հետ։

Տաթև Ֆռանգյան