Հայկական գինիները մեդալներ են շահել Մոսկվայի «ՊրոդԷքսպո 2022» ցուցահանդեսին

Լուրեր

16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
Բոլորը

Մոսկվայում փետրվարի 7-11 անց է կացվել «ՊրոդԷքսպո 2022» 29–րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) ազգային միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինիները։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «ՊրոդԷքսպոն» սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Միայն այս տարի ցուցահանդեսն ունեցել է մոտ 2660 մասնակից 73 երկրից։

«ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ «ՊրոդԷքսպո 2022»-ին մասնակցել է 15 հայկական գինեգործական ընկերություն: Նրանցից չորսը ռուսական հարթակում ներկայացել են առաջին անգամ` հնարավորություն ունենալով ծանոթանալ և իրենց արտադրանքը ներկայացնել առևտրային ցանցերի և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև համտես-մրցույթ, որին ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող հայկական GS Wine Company ընկերության «Տիրանի» նռան գինին արժանացել է ոսկե մեդալի և պատվոգրի: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են շահել նաև «Արմենիա Վայն» ընկերության երկու տասնյակից ավել գինիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մեզ համար ՊրոդԷքսպոն ամենակարևոր ցուցահանդեսներից է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գինու արտահանման ամենամեծ շուկան է: Հունվարից ՌԴ-ում՝ մրգային գինիների մակնշման օրենքի ընդունման արդյունքում հայկական մրգային գինիների սպառման անկում է նկատվում: Ուստի այս պատճառով ևս շատ կարևոր էր մեր մասնակցությունը, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին նոր գործընկերային կապեր հաստատել գինիների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Այս խոշոր ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 50 հայ արտադրողներ, որոնց մեծ մասին պետությունը փոխհատուցել է ցուցահանդեսին մասնակցության ծախսերի շուրջ 50%-ը»։

Ըստ աղբյուրի՝ հայկական գինիների ճանաչելիության բարձրացման նպատակով ՀԽԳՀ-ն «Վինի» ընկերության հետ համատեղ կկազմակերպի նաև գինու 7 համտես-շնորհանդես: Միջոցառումներին կմասնակցեն Մոսկվայի առաջատար և անվանի սոմելիեներ, գինու մասնագետներ, Գինու ակադեմիայի և սոմելիեների դպրոցի ուսանողներ, որոնց կներկայացվի հայկական 19 ընկերության գինու 60 տեսակ։

ՀԽԳՀ-ն ստեղծվել է 2016 թ․ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը: