Քաղաքացիները երթևեկության կանոնների 540 խախտում են նկարել և ուղարկել Ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Նախորդ տարվա հուլիսի 1-ին ուժի մեջ էր մտել Կառավարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ ցանկացած անձ, որն ունի սմարթֆոն, կարող է հավելվածի միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել երթևեկության կանոնների խախտումները և դրանք ուղարկել քննության։

Բջջային հավելվածը հնարավորություն է տվել արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 իրավախախտում, այդ թվում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասնպորտային միջոցից աղբ նետելը։ Եթե խաչմերուկներում տեղադրված են տեսախցիկներ, ապա հարակից տարածքում համակարգը թույլ չի տա արձանագրել խախտումը, իսկ տեսանկարահանելիս հավելվածն ավտոմատ է արձանագրում ժամանակն ու տեղանքը։

Նշենք, որ ըստ ծրագրի՝ եթե արձանագրել եք խախտում և տեսանյութը ներմուծել հավելված, սակայն կադրերում չի երևում կամ ընթեռնելի չէ ավտոմեքենայի համարանիշը, ապա վարչական տույժ նշանակելու մասին որոշում չի կայացվի։ Եթե մեկ ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ներկայացված տվյալներով երկու անգամ վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվի, ապա երկու ամսով հնարավորություն չեք ունենա օգտվել հավելվածից։ Իսկ եթե մեկ ամսվա ընթացքում հինգ և ավելի անգամ է ձեր ներկայացրած տվյալների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում կամ հնարավոր չի լինում նույնականացնել խախտումը կատարած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ապա այս դեպքում ևս երկու ամսով չեք կարողանա օգտվել համակարգից։

Անցած յոթ ամիսների ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների կողմից ստացել է ենթադրյալ խախտումների վերաբերյալ 540 նյութ, որոնց հիման վրա կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 174 որոշում։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ոստիկանությունից։ Գերատեսչությունից խնդրել էինք նաև պարզաբանել, թե ինչպես են գնահատում ծրագրի արդյունավետությունը, սակայն Ոստիկանությունն այս հարցը շրջանցել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան