Ցնցող մանրամասներ պակիստանցի երեխայի նկատմամբ թիվ 124 մանկապարտեզում կտտանքների մասին․ պատմում է մայրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:03
Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր
18.12.2025 | 20:03
«Կյանքի և մահվան խնդիր է»․ Տեր Վրթանեսին պետք է շտապ վիրահատեն
Բոլորը

Փետրվարի 2-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին Ոստիկանությունը հաղորդում է ստացել: Ինչպես նշել էր երեխայի մայրը՝ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը՝ իր դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է մանկապարտեզ, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք։ 

FactorTV-ին հայտնել էր, որ խոսքը Երևանի թիվ 124 մանկապարտեզի մասին է։ Ոստիկանության հաղորդագրության հրապարակումից երկու օր անց երեխայի հետ նույն խմբակում սովորող մյուս երեխաների ծնողներն ինքնակամ ներկայացել էին Ոստիկանություն և ցուցմունք տվել։ Նրանք կտրականապես հերքում էին բռնության փաստը։ Ծնողները նշում էին՝ ենթադրյալ բռնության զոհ դարձած երեխան շփում չի ունեցել խմբի մյուս տարեկիցների հետ, մայրն էլ իրեն մշտապես հեռու է պահել իրենցից։

Մանկապարտեզի երեխաներից մեկի մայրը՝ Անահիտ Եկոբյանը, մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ ենթադրյալ բռնության ենթարկված երեխայի մայրն այս ամենը կազմակերպել է երրորդ երկիր դիմելու և ապաստան ստանալու համար։ Նրանց խոսքով՝ իրենց երեխաները տարիներ շարունակ հաճախել են թիվ 124 մանկապարտեզ և որևէ դժգոհություն երբեև չեն լսել և չեն ունեցել։ Այդ ժամանակ մեզ չէր հաջողվել կապ հաստատել ոստիկանություն հաղորդում ներկայացրած կնոջ հետ և լսել նաև նրա պարզաբանումները։ 

FactorTV-ն այսօր վերջապես զրուցել է  ենթադրյալ տուժող երեխայի մոր հետ, որը  պատմել է հետևյալը. «2019թ. երկու երեխաներս միասին են հաճախել տվյալ մանկապարտեզ, ի սկզբանե եղել են որոշակի խնդիրներ. քաշել են նրանց ականջները, հարվածել են, վիրավորական արտահայտություններ են արել: Դաստիարակը իր առաջին իսկ աշխատանքային օրերից սկսել էր փոքր դստերս առանձին նկարել, հարցուփորձ անել մեր ընտանիքից… Փորձել եմ պարզաբանում ստանալ տնօրենից (նախկին տնօրեն Թամարա Հովհաննիսյանից, որն այժմ մահացած է): Տնօրենը կանչեց այդ դաստիարակին և ասաց, որ իր հեռախոսից անձամբ ջնջեմ իմ երեխայի նկարները, ինչն էլ արել եմ: Բայց հետո այդ դաստիարակը շարունակել էր երեխային նկարել: 

2021-ին արդեն տեղի ունեցան սարսափելի դեպքերը, երբ մեծ դուստրս արդեն հաճախում էր դպրոց, փոքրը մենակ էր հաճախում մանկապարտեզ: Սկսել էին վատ վերաբերվել… Ստիպողաբար էի տանում, երեխան չէր ցանկանում գնալ… Առաջարկվեց դիմում գրել, մինչև օգոստոսի 31-ը երեխան մնա տանը… Սեպտեմբերի 1-ին երեխան հաճախել է, սանտավիկը մատին փաթաթած է եկել, ասել են՝ խաղալիքից է քերծվել, սակայն դանակի կտրվածքի նման էր… Հոկտեմբերի 14-ին, վերջին օրը, որ երեխան հաճախել է մանկապարտեզ, ուժեղ գլխացավ ուներ, լացում էր: Խոստացա, որ այլևս մանկապարտեզ չեմ տանի, և նա պատմեց, որ երեխաներից մեկն է նրան հրել, գցել, որից հետո ընկեր Իրինան կանչել է բուժքրոջը և ասել. «Սրան տար սրսկի, թող լացը կտրի, մայրը գա տանի, չտեսնի»: Այս դեպքից էլ սկսել է բացահայտումը:

Երեխայիս պատմալով՝ կապել են իր ձեռքերը, ընկեր Իրինայի ցուցումներով խմբի 7 տղա և մեկ աղջիկ երեխա եղել են հիմնական «գործիքակազմը»… Ընկեր Գայանեն ասել է, որ նշում են իմ դստեր ծննդյան տարեդարձը, երեխայիս կղանք են տվել խաղալիք գդալով, նաև մեզի մեջ թաթախված հաց… Մի անգամ էլ այգուց հող են բերել, կտրտած խոտ են խառնել և կերակրել երեխայիս, նրա մեջքին նստել են երեխաները,  քշել ձիու պես, թքել ականջին, ձեռք տվել մարմնի գրեթե բոլոր մասերին, վզին պարան են փաթաթել, պտտել դահլիճով մեկ…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Factor.TV-ի ռեպորտաժն այս թեմայով՝ ավելի ուշ։