Ռուս խաղաղապահներն Արցախում պիտի պաշտպանեին մեր մշակութային հուշարձանները․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է ընթանում՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով:

Ակցիայի մասնակիցների ձեռքին հայկական մշակութային ժառանգության կոթողների լուսանկարներ և պաստառներ են, որոնց վրա անգլերենով գրված էր. «Թույլ մի՛ տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը», «Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջևանի մշակութային ցեղասպանության համար»:

«Իրավական մեխանիզմները, գործիքակազմը բավականին շատ են, այդ թվում և Հաագայի դատարանը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԽ-ն ևս ունի լուրջ մեխանիզմեր, բայց կարևոր են նաև քաղաքական հայտարարությունները, որոնք որոշակի զսպիչ մեխանիզմ են Արցախի դեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի» ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ աշխատանք պետք է իրականացնել բոլոր ուղղություններով՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ պաշտոնական խողովակներով. «Այստեղ պարտավորությունը միայն պետությանը չէ, մենք որպես հասարակություն էլ կարող ենք ավելին իրականացնել»:

Գայանե Աբրահամյանը կարևորեց ռուս խաղաղապահների դերը Արցախում. «Ռուս խաղաղապահներն Արցախում ահռելի գործառույթներ ու լծակներ պետք է ունենան ոչ միայն քաղաքացիների, այլ նաև մշակութային հուշարձանների պաշտպանության հարցում. դրանք ինքնության կարևորագույն մասունքներ են:

Ցավալի է, որ ՌԴ ՊՆ կայքում խեղաթյուրում եղավ, տեքստ դրեցին, որ ռուս խաղաղապահները Դադիվանք են գնացել, ինչ-որ գործողություններ են արել, և մեկ ժամ անց այդ տեքստից հանվեց այն պարբերությունը, որտեղ նշված էր, որ  Դադիվանքը հայկական մեծ վանական համալիրներից մեկն է: Մենք տեսնում ենք, որ այդ կողմից էլ դիրքերի որոշակի հետքաշում կա, ինչը խիստ մտահոգիչ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: