Ինչ կտա կրթության ոլորտի նոր ռազմավարությունը․ կարծիք փորձագետից

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ինչպես Factor.am-ն արդեն հաղորդել էր, փետրվարի 14-ին ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կնպաստեն կրթության որակի և արդյունավետության զարգացմանը։

Փաստաթղթում նշված է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով, համաձայն որի՝ կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է։

Նախագծում նշվում է նաև՝ ՀՀ կրթական ծառայությունների և արտադրանքի գլոբալ մրցունակության կարևորության մասին, որի նպատակն է ձևավորել կայուն օրակարգ կրթական համակարգի միջազգային ինտեգրման, հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման համար։

«Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, որը սահմանում է կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ ներկայացնելով դրանց օրգանական կապը պետական և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ»,- ասվում է նախագծում:

Ծրագրի վերջնական նպատակին հասնելու համար նախատեսվում է մեղմացնել և վերացնել բոլոր այն գործոնների ազդեցությունները, որոնք դեռևս խոչընդոտում են առանց սահմանափակումների բոլորի համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը։

Անդրադառնալով նախագծին՝ «Factor.TV»-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է․ կրթության ոլորտում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն պետք է ունենա համապատասխան հայեցակարգային հիմք, և նախագծի ընդունումը կնպաստի դրա ապահովմանը։

Մխիթարյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ռազմավարությունից կամ զարգացման պետական ծրագրից բխեն բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվում են կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում․ այս առումով փորձագետը կառավարության մոտեցումը դրական է գնահատում, սակայն՝ համարում ուշացած։

«Այսքան տարի մենք չենք ունեցել հիմք, որի վրա պետք է ձևավորվեր մեր կրթական համակարգը։ Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կատարվող փոփոխություն իրականացվում է հախուռն և քաոսային, որի հետևանքով չի երևում զարգացման ընդհանուր վեկտորը»:

Խոսելով նախագծի առանձնահատկություններից՝ Ատոմ Մխիթարյանը ընդգծում է, որ նախագծի ընդունմամբ կունենանք մի փաստաթուղթ, որի հիման վրա կկազմակերպենք այդ բոլոր փոփոխությունները, որոնք ամբողջ կրթական համակարգը կտանեն մեկ ուղղությամբ։

Մխիթարյանի խոսքով՝ նախկինում մենք ունեցել ենք նման փաստաթուղթ, որի գործունեության ժամկետը, սակայն, ավարտվել էր մոտ 5-6 տարի առաջ և այսքան տարիների ընթացքում մենք գործ ենք ունեցել այնպիսի օրենքների կամ ենթաօրենսդրական փոփոխությունների հետ, որոնց հիմքում որևէ հայեցակարգային գաղափար դրված չէր։

«Սա որևէ բան չպարտադրող նախագիծ է լինելու, որին հետևելու են շատ կոնկրետ քայլեր, այդ ժամանակ կարող են առաջանալ նաև որոշակի ռիսկեր»,- ասում է փորձագետը և հավելում, որ նախագծում շատ ընդհանուր և հայեցակարգային դրույթներ են գրված, որոնք, սակայն, նույնիսկ այժմ գործող համակարգում էական փոփոխություններ չեն բերելու, պատճառը՝ փաստաթղթում կոնկրետ քայլերի բացակայությունն է»։

Հիշեցնենք, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին 2011-2015 թվականների համար («Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք (ՀՕ-246-Ն)): Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:

 

Մերի Մաթևոսյան