Էրդողանին վիրավորելու համար բանտարկված հայտնի թուրք հեռուստալրագրողին 13 տարվա ազատազրկում է սպառնում

Լուրեր

29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ստամբուլի 36-րդ քրեական դատարանը հրապարակել է թուրք հայտնի հեռուստալրագրող Սեդեֆ Քաբաշի գործով մեղադրական եզրակացությունը, որով լրագրողին սպառնում է շուրջ 13 տարվա ազատազրկում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլյուին ու տրանսպորտի նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուին վիրավորելու համար, գրում է Duvar-ը։

Մեղադրական եզրակացության մեջ նախագահին «վիրավորելու համար» պահանջվում է 8 տարի և 2 ամիս, «պետական պաշտոնատար անձանց վիրավորելու» համար՝ մինչև 4 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում։ Ընդհանուր առմամբ, դատախազները լրագրողի համար պահանջում են մինչև 12 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկում։

Հիշեցնենք, որ թուրք հայտնի լրագրող Քաբաշը նախորդ ամիս կալանավորվել է Էրդողանին «վիրավորելու» համար։ Մասնավորապես, հեռուստաեթերում և թվիթերյան գրառմամբ նա նշել էր․ «Եզը կարող է իր ճանապարհը գտնել դեպի պալատ, սակայն դա նրան թագավոր չի դարձնում։ Սա, սակայն, պալատն է վերածում գոմի»։

Ավելի ուշ լրագրողն ասել էր, որ իր խոսքերն ասացվածք են, և նախագահին վիրավորելու մտադրություն չի ունեցել։

Բացի այդ, Էրդողանը դատական հայց է ներկայացրել Սեդեֆ Քաբաշի և TELE1 հեռուստաալիքի տնօրենների խորհրդի նախագահ Ֆըրաթ Սաքարի դեմ ու որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ պահանջում է 250,000 լիրա (շուրջ 18,000 դոլար)։

Հավելենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ մեղադրվել և դատապարտվել են «նախագահին վիրավորելու» հանցագործության համար այն բանից հետո, երբ Էրդողանը 2014 թվականին, 11 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ստանձնեց նախագահի պաշտոնը։

Էմմա Չոբանյան