Եվրոպական անվտանգությունը կարող է կառուցվել միայն ՌԴ-ի հետ․ Շոլցը՝ Պուտինի հետ մոսկովյան հանդիպումից հետո

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները Կրեմլում։ Զրույցը տևել է ավելի քան երեք ժամ։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ՌԴ ղեկավարը նշել է, որ զրույցն անցել է գործնական մթնոլորտում, բոլոր հարցերը քննարկվել են «առարկայական և հանգամանալից»։ Նրա խոսքով՝ կանցլերը հավատարիմ է Մոսկվայի հետ պրագմատիկ երկկողմ համագործակցությանը։

«Պարոն Շոլցը որպես Գերմանիայի կառավարության ղեկավար առաջին անգամ է այցելում Ռուսաստան, սակայն Համբուրգը ղեկավարելու ժամանակաշրջանում, մասնավորապես, մեծապես նպաստել է Սանկտ Պետերբուրգի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և, ի դեպ, այս հարաբերություններն այս տարի արդեն 65 տարեկան են»,- հավելել է ՌԴ նախագահը։

Իր հերթին, Օլաֆ Շոլցը կոչ է արել «անպայման խուսափել» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության հետագա սրումից: Սա է Մոսկվա այցի, ինչպես նաև նախօրեին Կիևում կայացած բանակցությունների հիմնական նպատակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Շոլցն ընդգծել է, որ գերմանացիների և բոլոր եվրոպացիների համար պարզ է, որ եվրոպական անվտանգությունը չի կարող կառուցվել Ռուսաստանի դեմ, այլ միայն Ռուսաստանի հետ։

«Անհրաժեշտ է բոլոր միջոցներով կանխել Եվրոպայում ռազմական էսկալացիայի վերսկսումը»,- նշել է գերմանացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան