Զինաթափել են վեճի մասնակիցներին, առգրավել զենք-զինամթերքը. Վանաձորի ոստիկանների բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Փետրվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտ տղամարդիկ են հավաքվել և պատրաստվում են վիճել: Ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանք զինված էին, ապօրինի զենք-զինամթերք կար նաև նրանց «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենայում:

Րոպեներ անց նշված հասցեից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվեց հինգ անձ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, չորսը՝ Վանաձորի բնակիչներ:

Վանաձորցիներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, ծալովի դանակ, ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և 3 փամփուշտ:

Մեքենայի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարը ջնջված «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով:

Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։