«Ուսանողությունը դառնում է այս համակարգի փլուզման խորհրդանիշ». Զարուհի Հովհաննիսյան

Լուրեր

12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Բոլորը

«Արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը հիմա իր պաշտոնից հեռացել էր վաղուց»,- Factor.am-ի հետ զրույցում այսօր ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Նրան զարմացնում է, որ Սերժ Սարգսյանը այսքան պայթյունավտանգ վիճակում դեռ նշանակումներ է անում։ Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի շարժումը հնարավոր չէ կանգնեցնել ոստիկանական որևէ գործողությամբ կամ հատուկ միջոցներ կիրառելով։ «Անգամ «Էլեկտրիկ Երևանի» և ՊՊԾ գնդի գրավման օրերին ես չեմ տեսել այսպիսի անհնազանդություն։ Այս դեպքում հստակ են նաև ընդդիմության գործողությունները»,- նկատում է տիկին Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանին դուր է գալիս, որ շարժման առանցքում ուսանողությունն է, դա նշանակում է, որ եթե անգամ շարժումը ընդհատվի էլ, երբեք չի դադարի։ «Որովհետև իշխանությունը այսքան տարիներ ակտիվորեն օգտագործել է կրթական ռեսուրսը ցանկացած ընտրության ժամանակ, ուսանողությունը եղել է կառավարման խայտառակ համակարգի հենասյունը։ Ուսանողությունը դառնում է այդ համակարգի փլուզման խորհրդանիշ»,- ասում է տիկին Հովհաննիսյանը։

Նա համոզված է, որ ժողովուրդը շարունակելու է դիմադրել, ավտորիտար համակարգն այլևս չի աշխատելու։ Ինչ վերաբերվում է ոստիկանության գործողություններին, ըստ իրավապաշտպանի, այդ կառույցը հավատարիմ է մնալու իր ոճին: «Ոստիկանությունը պիտի իմանա, որն խաղաղ հանրահավաքների իրավունքն առավել հիմնարար է տվյալ իրավիճակում, քան մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»։

Զարուհի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս հեռանալ՝ 2008-ին իշխանությունը ձևավորվեց բռնությամբ և տասը տարի շարունակում էր ձևավորվել նույն մեթոդով։ «Այդ շղթան մի օր պետք է կտրվեր»,-ասում է իրավապաշտպանը։

 

Մհեր Արշակյան