Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով վկայի կարգավիճակ ունի․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.02.2022 | 16:47«Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ հանգամանքները դատական նիստում ապացույցների հետազոտման շրջանակում քննարկվելու են, մանրամասները հիմա ներկայացնելը ճիշտ չէ»,- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Հարցին՝ Վարդան Օսկանյանը առերեսվել կամ հարցաքննվե՞լ է և ի՞նչ կարգավիճակ ունի, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Հարցաքննվել է: Այս գործով վկայի կարգավիճակ ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում: