Արտագա՞ղթ, թե՞ ժամանակավոր մեկնում. ՀՀ-ից ռեկորդային արտահոսքի և բնակչության կազմի աղճատման խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:19
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Բոլորը

Հետպատերազմական 2021 թվականին սահմանային անցակետերով Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների ցուցանիշները երկուսն էլ գերազանցել են 1 մլն 600 հազարը։ Բայց տարբերությունը եղել է գրեթե 44 հազար՝ ի վնաս Հայաստանի։ Այսինքն՝ գնացողները 44 հազարով ավելի շատ են եղել, քան եկողները։

2021-ին, սակայն, Հայաստանի քաղաքացիների արտահոսքն ավելի շատ է եղել, քան երկրից մեկնողների ընդհանուր թիվը։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բացատրում է, որ արտագաղթն այլ կերպ է հաշվարկվում։

«Միգրացիայի մնացորդը -4200 է։ Երբ համադրում ենք բնական հավելաճի հետ, այսինքն՝ ծնունդների և մահերի տարբերության հետ, որը +1900 է, ընդհանուր մշտական բնակչության նվազումը կազմել է -2300»,- բացատրում է Ղազարյանը։

Ղազարյանը բացատրում է, որ Հայաստանի մշտական բնակչության փոփոխությունն այդքան մեծ չէ։ Շատ ավելի լուրջ փոփոխություններ կան բնակչության կազմի մեջ։

Պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյաննս ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ սեռատարիքային բաշխումն աղճատվում է։

«Մենք տեսնում ենք, որ աշխատուժն ավելի տարիքով է դառնում։ Այսինքն՝ բնակչության ավելի տարեց խմբերում աշխատուժի թիվը, մարդկանց թիվն ավելի շատ է, քան ավելի երիտասարդ խմբերում։ Երբ դրան գումարած դիտարկում ենք, որ գործազրկությունը երիտասարդների տարիքում, այսինքն՝ 15-24 տարիքային խմբում, շատ ավելի մեծ է՝ շուրջ 33 տոկոս, ապա մենք լրջագույն խնդիրներ ենք տեսնում այս պրոցեսներում»,- մանրամասնում է Ավետիսյանը։

Նա նշում է, որ դա և՛ անվտանգային խնդիր է, քանի որ բանակի համալրումն է վտանգվում, և՛ տնտեսական խնդիր, քանի որ աշխատողների թիվն է պակասում։ Հատկապես դա զգացվում է արական սեռի բնակչության հաշվարկում՝ կանանց համեմատությամբ։

Վերջին 10 տարվա ընթացքում բնակչության կազմը փոփոխվել է։ Դեռ 2010 թվականին աշխատաշուկա մտնող 20-24 տարեկանների թիվը 3 անգամ գերազանցում էր թոշակի գնացողների թվին։

Հիմա այդ տարբերությունը խիստ նվազել է՝ թվերը մոտեցել են իրար։

Հովհաննես Ավետիսյանն այստեղ նաև որակական խնդրի վրա է ուշադրություն հրավիրում՝ աշխատողների և աշխատատեղերի անհամապատասխանության։

Պետական կառավարման փորձագետը բացատրում է, որ լուծումները երկարաժամկետ պետք է լինեն, բայց պետք է սկսվեն շատ շուտ․ ժամանակը քիչ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան