Ռուսաստանը զորավարժություններից հետո սկսել է զորքերը վերադարձնել տեղակայման վայրեր

Լուրեր

16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան և հարավային ռազմական շրջանների ստորաբաժանումներն այսօր սկսում են զորավարժություններից վերադառնալ իրենց տեղակայման կայազորներ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունների մի մասի ավարտի մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ Մնացյալ վարժանքները, նրա խոսքով, կավարտվեն շուտով։ Այս հայտարարություններն արվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված սուր ճգնաժամի ֆոնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հարավային և արևմտյան ռազմական շրջանների ստորաբաժանումները, ավարտելով իրենց առաջադրանքները, արդեն սկսել են բեռնվել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտներ ու այսօրվանից կշարժվեն դեպի իրենց կայազորներ։ Առանձին ստորաբաժանումները մարտական շարասյուների կազմում ինքնուրույն կշարժվեն»,- հայտարարել է նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ-ն նաև տեղաշարժի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։

Տաթև Ֆռանգյան