Բացահայտվել է հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, սառը զենքի հայտնաբերման՝ 10, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, ծանր վիրավորանքի՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 2-ական, հարկերից խուսափելու, խուլիգանության, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պոռնկագրական նյութեր տարածելու, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: