Թուրքիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել է․ զբոսաշրջությունը՝ թվերով

Լուրեր

14.07.2026 | 17:49
Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ զոհեր և վիրավորներ կան
14.07.2026 | 17:38
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
14.07.2026 | 17:22
Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում
14.07.2026 | 17:19
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել․ Ռադան աջակցել է որոշմանը
14.07.2026 | 17:11
Արմեն Գրիգորյանը ԵՄ գործընկերության նոր առաքելության պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցությունը
14.07.2026 | 16:58
Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի
14.07.2026 | 16:46
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
Բոլորը

2021 թվականին Հայաստանում զբոսաշրջությունն աճել է 140 %-ով կամ 2,4 անգամ՝ նախորդող տարվա համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականին նոր կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում սահմանափակումներ մտցվեցին, ինչից մեծապես տուժած ոլորտներից էր հենց զբոսաշրջությունը։ 

Այնուամենայնիվ, չնայած աճին, զբոսաշրջությունը չի վերականգնվել և դեռևս չի հասել 2019 թվականի ցուցանիշներին։

Այսպես․ 2019 թվականին Հայաստան է այցելել շուրջ 1 մլն 890 հազար զբոսաշրջիկ, 2020 թվականին՝ ճգնաժամային տարում՝ շուրջ 360 հազար, իսկ 2021 թվականին՝ 870 հազար զբոսաշրջիկ։ 

Հայաստան եկած զբոսաշրջիկները 25․7 %-ը կամ 167 հազար 492-ը արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներն են եղել, 38․2 %-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ, շուրջ 16 %-ը՝ Վրաստանի, իսկ 5 %-ը՝ Իրանի քաղաքացիներ։ Ի դեպ, Իրանից եկող զբոսաշրջիկների թիվն ամենամեծ աճ գրանցածներից մեկն է։ 2021 թվականին Հայաստան է եկել Իրանի 91 հազար 148 քաղաքացի՝ 2020 թվականի 18 հազար 278-ի փոխարեն։ Այպիսով՝ իրանցի զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ։ 

Ավելի քան 12 անգամ ավելացել է իրաքցի զբոսաշջիկների թիվը․ 2021-ին Հայաստան է այցելել Իրաքի 4004 քաղաքացի  նախորդող տարվա 320-ի համեմատ։ 

63 %-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը։ Եթե 2020 թվականին որպես զբոսաշրջիկ Հայաստան է եկել Թուրքիայի 2278 քաղաքացի, 2021 թվականին նրանց թիվը 3729 է եղել։ 

56 զբոսաշրջիկ Հայաստան է եկել «անհայտ երկրից»։ Վիճակագրական կոմիտեին Factor.am-ին տեղեկացրին, որ դրանք հիմնականում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ 

Անժելա Պողոսյան