Գոշ գյուղի մոտակայքում «ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Լուրեր

09.02.2026 | 23:09
V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության մեկնարկի մասին
09.02.2026 | 23:06
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
09.02.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.02.2026 | 22:32
Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. Սանդրին՝ Խուդաթյանին
09.02.2026 | 22:17
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
09.02.2026 | 21:59
Կուբան զգուշացրել է օտարերկրյա ավիաընկերություններին, որ նրանց օդանավերի լիցքավորման համար վառելիք չկա
09.02.2026 | 21:43
Ալիևը Ամերիկյան հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է TRIPP-ը
09.02.2026 | 21:30
«Հրազդանի կիրճն անվանափոխել Նիկիտա Սիմոնյանի անվամբ»․ ավագանին վաղը կքննարկի ընդդիմության առաջարկը
09.02.2026 | 21:13
Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները
09.02.2026 | 21:03
ԱՄՆ փոխնախագահի այցն արտացոլում է ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը. ՀՀ նախագահ
09.02.2026 | 21:00
ՌԴ-ի բազան դուրս է բերվելու, եթե բացվի Թուրքիայի, Ադրբեջանի սահմանը․ թրքացմամբ վախեցնում են, որ ձախողեն պրոցեսը․ Յուրի Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:56
Ըստ Միրզոյանի՝ Վենսի հետ նաև գերիների հարցն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:45
Շնորհակալություն եմ հայտնել Վենսին իր անձնական ներդրման համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:39
Մեր նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության գալու համար․ Վենս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:32
Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 12-ին՝ ժամը 06:54-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գոշ գյուղի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Վ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ուղևոր Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ վարորդի դին դուրս են բերել ձորից, դին և տուժածին տեղափոխել Խաչարձան գյուղ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: