Գեղարքունիքի մարզպետը մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ խորհրդակցություն է անցկացրել:

«Մարզի առողջապահական ոլորտում առկա հրատապ և առաջնահերթ խնդիրներին անդրադառնալով՝ քննարկել ենք կորոնավիուսի դեմ պատվաստումների, մանկական պատվաստումների, սկրինինգային հետազոտությունների, ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված որոշ բուժհիմնարկների միավորման գործընթացների, բուժման կամ հետազոտությունների նպատակով կատարվող ուղեգրումների, աշխատանքային կատարողական կարգապահության, բժշկական թափոնների տեղափոխման, շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր։

Բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարվեց՝ սեղմ ժամկետներում վերացնել նկատված թերություններն ու բացերը, կարգավորել առաջացած խնդիրները և բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը։

Չեն գոհացնում համավարակի դեմ իրականացվող պատվաստումների ցուցանիշները։ Մեր բուժհիմնարկների տնօրենները ոչ թե պետք է սպասեն պատվաստումների համար մարդկանց կամավոր ներկայանալուն, այլ իրենք էլ պետք է լինեն նախաձեռնող և հետևողական։ Մոտակա ամիսների ընթացքում մենք համատեղ ուժերով պետք է բարելավենք ցուցանիշներն այս ուղղությամբ։ Այս պահի դրությամբ ունենք թե՛ բարձր, թե՛ ցածր ցուցանիշներ ապահովող բուժհիմնարկներ, որոնցից յուրաքանչյուրն իր կատարած աշխատանքի դիմաց ստանալու է համարժեք գնահատական։

Մենք պետք է համատեղ աշխատանքով կարողանանք արդյունավետ պայքար տանել համաշխարհային նշանակության այս չարիքի դեմ և ապահովենք մեր քաղաքացիների առողջ կյանքը։ Կոչ եմ անում հետևողական աշխատանքով բարձրացնել ցուցանիշները նաև մանկական պատվաստումների, սկրինինգային հետազոտությունների և մի շարք այլ ուղղություններում։

Բուժման կամ հետազոտությունների նպատակներով ուղեգրումներ կատարելիս պետք է նախապատվությունը տալ մեր մարզի, այլ ոչ թե մայրաքաղաքի բուժհաստատություններին։ Հարկավոր է մարզպետարան ներկայացնել առաջարկություններ շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման հարցերի շուրջ, եթե այդպիսիք կան։ Անհրաժեշտ է հետևողականորեն ավարտի հասցնել նաև ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված միավորման գործընթացները առանձին բուժհիմնարկներում»,- ասել է մարզպետը: