ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ Ադրբեջանն այն երկրների շարքում է, որը կբախվի երաշտի․ երկրի ջրային ռեսուրսներն արդեն 10%-ով նվազել են 

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանը 20-րդ տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնք 2040թ․ կբախվեն երաշտի։ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ մինչև 2050 թվականը կլիմայական  փոփոխությունների պատճառով առաջացած երաշտի հետևանքով Ադրբեջանում ջրամատակարարումը կկրճատվի 23%-ով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կանխատեսում է, որ 2021-2050թթ․ կլիմայի փոփոխության հետ կապված երաշտի հետևանքով Ադրբեջանում ջրամատակարարումը կկրճատվի 23%-ով»,-ասել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Իրադա Հուսեյնովան «Հավասարություն բազմազանություն և ներառականություն. ջուրը միավորում է մեզ» կոնֆերանսի ժամանակ։  

Նա նշել է, որ Ադրբեջանը 20-րդն է Բնական ռեսուրսների  միջազգային ինստիտուտի կողմից կազմված երկրների ցանկում, որոնք 2040-ին կբախվեն երաշտի։ 

Իր հերթին էլ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Ումայրա Տագիևան ասել է, որ կլիմայի փոփոխության արդյունքում հանրապետության ջրային պաշարներն արդեն նվազել են 10%-ով, և  ապագայում կրճատումը կավելանա։

«Ներկայում երկրում ջրաբանական ցանցն ավտոմատացվում է ՝ ջրային ռեսուրսները գնահատելու և ճշգրիտ գրանցելու նպատակով։ Երկու տարվա ընթացքում գետերի վրա տեղադրվել է  25 ժամանակակից ավտոմատ հիդրոլոգիական կայան, նախատեսվում է ևս 11-ի տեղադրում»,-ասել է Տագիևան՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, ջրի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է լրացուցիչ լուծումներ ներդնել։

Էմմա Չոբանյան