ԱՄՆ-ն  իր մտահոգությունն է հայտնել Ալիևի ստորագրած սկանդալային օրենքի առնչությամբ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել է Ադրբեջանի կառավարությանը «ԶԼՄ-ի մասին» նոր օրենքը կիրառել ԵԱՀԿ ստանդարտներին ու միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այս մասին ասվում է ադրբեջանական «Թուրան»  գործակալության՝ նախագահ Իլհամ  Ալիևի կողմից ստորագրված «ԶԼՄ-ի մասին» օրենքի շուրջ ԱՄՆ դեսպանատան գնահատականի վերաբերյալ հարցմանն ի պատասխան։

Դեսպանատան պաշտոնական ներկայացուցչի պատասխանում, մասնավորապես, ասվում է․ «Մենք անհանգստացած ենք, որ մեդիայի մասին նոր օրենքն ընդունվել ու ստորագրվել է՝ առանց հաշվի առնելու անկախ լրագրողների,  ԶԼՄ փորձագետների ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի Խորհրդի կարծիքը։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել նախագահ Ալիևի կողմից ստորագրած օրենքը և անհամբերությամբ սպասում ենք վերլուծության այս ու այլ փորձագետների կողմից։  Մենք կոչ ենք անում կառավարությանը նոր օրենքը կիրառել ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան»։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր դեռ դեկտեմբերի 30-ին խորհրդարանի կողմից ընդունված «ԶԼՄ-ի մասին» նոր սկանդալային օրենքը, որի համաձայն լրագրողները պետք է հաշվառվեն հատուկ ռեեստրում։ Այն, ըստ տարբեր փորձագետների,սահմանափակում ու բարդացնում է լրագրողների աշխատանքը։ Նոր օրենքը արժանացել է նաև մի շարք միջազգային կառույցների կոշտ գնահատականին։

 

Էմմա Չոբանյան