Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել հայրենակիցներին լքել Ուկրաինայի տարածքը

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է առավելագույն` չորրորդ աստիճանի հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը և կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել այս երկրի տարածքը։ Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։

Կոնկրետ երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ աստիճանը, ըստ Ճապոնիայի ԱԳՆ-ի դասակարգման, պարունակում է պետության տարածքը անհապաղ լքելու և դեպի այդ երկիր ցանկացած ուղևորությունից հրաժարվելու կոչ։ Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով»։ Երկրի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրավիճակի հետագա զարգացումը մնում է «անկանխատեսելի՝ չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին», որոնք ուղղված են ճգնաժամի կարգավորմանը։

Ճապոնիայի ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ «ապագայում չի բացառվում» Ճապոնիայի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրային թռիչքների դադարեցումը՝ «կախված իրավիճակի զարգացումից»։ «Շատ երկրներ նույնպես արդեն խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, դա կարող է հանգեցնել նրան, որ տոմսերի բացակայության պատճառով առևտրային ավիաընկերությունների կողմից երկրի տարածքից հեռանալը չափազանց դժվար կդառնա»,- հավելել է Ճապոնիայի ԱԳՆ-ն՝ Ճապոնիայի քաղաքացիներին կոչ անելով հնարավորինս շուտ լքել Ուկրաինան։

Տաթև Ֆռանգյան