ՌԴ-ի ռազմական հարվածը հնարավոր է մինչև Օլիմպիական խաղերի ավարտը․ Բլինքեն

Լուրեր

29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
Բոլորը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ըստ ԱՄՆ վարչակազմի, կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Ռազմական հարվածը հնարավոր է, այդ թվում՝ մինչև Պեկինում Օլիմպիական խաղերի ավարտը` մինչև փետրվարի 20-ը, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 11-ին Մելբուռն կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ավստրալիայից, Հնդկաստանից և Ճապոնիայից ժամանած գործընկերների հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այժմ մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ ներխուժումը կարող է սկսվել ցանկացած պահի»,- ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեր մոբիլիզացնել Ուկրաինայի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում։

Այսպիսով, Բլինկքենը հերքել է որոշ փորձագետների գնահատականները, որոնք քիչ հավանական են համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ռազմական սրումը Օլիմպիական խաղերի ժամանակ և մատնանշում են խաղերի բացմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանումը։ Այցի ընթացքում նա հանդիպել է չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ, կողմերը համերաշխություն են ցուցաբերել միջազգային քաղաքականության հարցերի շուրջ, նշում է AFP-ն։

Միաժամանակ Բլինքենը ևս մեկ անգամ զգուշացրել է Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ռազմական ագրեսիայի լուրջ հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ Արևմուտքն արդեն ուրվագծել է կոշտ պատժամիջոցների ցանկը՝ ներառյալ տնտեսական և ֆինանսական միջոցները, արտահանման վերահսկողությունը, Ուկրաինային աջակցությունը և ՆԱՏՕ-ի հզորացումը։

Տաթև Ֆռանգյան