Մշակութային տուրիզմի զարգացման հարցեր. հանդիպում ԿԳՄՍՆ-ում GIZ-ի ներկայացուցչի հետ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային քննարկում են ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոյի հետ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է GIZ-ի աջակցությամբ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ այդ առումով GIZ-ը շատ լավ օրինակ է և առաջատար դերակատարում ունի, այդ թվում՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցության տեսանկյունից: Փոխնախարարն ընդգծել է նաև Գիտության կոմիտեի հետ GIZ-ի համագործակցությունը և ներկաներին տեղեկացրել, որ նախօրեին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին›› օրենքը, ինչի արդյունքում հայ գիտնականները կօգտվեն ԵՄ համագործակցության ծրագրից:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև մշակույթի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ մշակութային ժառանգության, ստեղծարար արդյունաբերության և ժամանակակից արվեստի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հատկապես կարևորել է մշակութային տուրիզմի ուղղությամբ համագործակցությունը՝ ներկայացնելով մշակույթի ոլորտում պետության առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում կարևորվել է մշակութային կազմակերպությունների տոմսային տնտեսության արդիականացմանն ուղղված ժամանակակից գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև շրջակա միջավայրի հետ կապված մշակութային ժառանգությանն առնչվող խնդիրներին և համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորություններին:

ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն իր հերթին կարևորել է կլիմայի փոփոխությունների ծրագրի մասով ՀՀ ԿԳՄՍ, Էկոնոմիկայի նախարարությունների և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության հարցը:

Փոխնախարարները շեշտել են մշակույթի հանրահռչակման և ոլորտի շահակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցերը՝ կարևորելով զարգացման գործընկերների ակտիվ ներգրավվածությունը և այդ խնդիրների շուրջ շարունակական երկխոսությունը: