Խոսքի ազատություն, Սաշիկ Սուլթանյանի գործ, դատական անկախություն ու անձեռնմխելիություն. ինչ թեմաներ է շոշափել Լին Թրեյսին Դավթյանի հետ հանդիպմանը
Քաղաքականություն
11.02.2022 | 11:42ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին քննարկել է անդրազգային հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու հնարավորությունները. հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Դեսպանը կարևորեց խոսքի ազատության նկատմամբ հարգանքը և առաջ քաշեց եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործը։ Նա նաև անդրադարձավ դատական անկախության ու անձեռնմխելիության պահպանման կարևորությանը։