Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի առթիվ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։

Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունում բարձր ենք գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։

Ուրախությամբ պիտի փաստենք, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքը նշանավորվել է տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով և համագործակցության հեռանկարի ընդլայնմամբ։

Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և անխաթար խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: