ԿԺԴՀ-ի միջուկային փորձադաշտում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
11.02.2022 | 12:273,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԿԺԴՀ-ի հյուսիս-արևելքում, որտեղ գտնվում է Ֆունգերի միջուկային փորձադաշտը։ Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է Հարավային Կորեայի օդերևութաբանական վարչության մամուլի ծառայությունը, գրում է Korrespondent-ը։
Ըստ այդ տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:35-ին 17 կմ խորությամբ: Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել բնական տեկտոնական գործընթացների, այլ ոչ թե միջուկային պայթյունի հետևանքով։
Տաթև Ֆռանգյան