«Շիրակի ձմեռ» միջոցառումը կանցկացվի Մեծ Սարիարի անտառում

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

«Շիրակի ձմեռ» ավանդական միջոցառումն այս տարի կանցկացի  մարզի գյուղական համայնքներից մեկի՝ Մեծ Սարիարի անտառում, փետրվարի 26-ին։ Ավելի քան 3000 հյուրեր կմասնակցեն, որոնց թվում  կլինեն նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Այս մասին այսօր Շիրակի մարզպետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին  կազմակերպիչները՝ ՄԱԿ-ի  զարգացման ծրագրերի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը և  փոխմարզպետ Կարեն Մանուկյանը։  

«Շիրակի ձմեռ 2022» փառատոնը կազմակերպել են ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը և  Շիրակի մարզպետարանը համատեղ։

 Նաիրա Գրիգորյանը տեղեկացրեց, որ  միջոցառման ընթացքում նախատեսում են անցկացնել պարապլանով թռիչքներ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, սնոուկայտինգ, կայտբորդինգ, հեծանվազք, ռաֆտինգ, փեյնթբոլ, բազկամարտ, պարանի ձգում, հրաձգություն, ձյունանուշով տուրեր, իսկ վերջում լինելու է մեծ համերգային ծրագիր։ 

Միջոցառման վայրում՝ Մեծ Սարիարի անտառում դրվելու են  հին վառարաններ՝ թեյախմություն կազմակերպելու նպատակով, առանձնացվելու են հանգստի գոտիներ, որտեղ կվառվեն խարույկներ։

«Լինելու են սիրողական ելույթներ և մրցելույթներ, լինելու են հաղթողներ, պատվոգրեր  ու գավաթներ են հանձնվելու»,-ասաց Նաիրա Գրիգորյանը։ Շիրակի մարզի ռեստորանատերերը ևս մասնակցություն են ցուցաբերել միջոցառմանը՝  պատրաստվելով մասնակիցներին հյուրասիրել հայկական, արևելյան, եվրոպական  ուտեստներ։ 

Թե ինչու է ընտրվել Մեծ Սարիարի անտառը, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը պարզաբանեց․

«Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնն ունի ուսումնասիրություններ և նպատակն է, որ ամեն անգամ միջոցառումը գնա մեկ համայնք։ Եվ համայնքը ներկայացվի թե՛ պոտենցիալ ձմեռային սպորտաձևերի  ուղղությամբ,  և  թե՛ համայնքին փոքր-ինչ աշխուժություն հաղորդվի։  

Ներդողներ կան, ցանկություն կա այդ տարածքում փոքր ճոպանուղի կառուցելու։  2020 թվականին «Շիրակի ձմեռ»-ն անցկացրեցինք Աշոցքում, կորոշենք հաջորդ տարի որտեղ անցկացնել»,- ասաց Նաիրա Գրիգորյանը։ 

 Արմիկ Մովսիսյան