Երևանում անցկացվել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Երևանում փետրվարի 10-ին անցկացվել են տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օ.Վ. Խրամովի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ ԱԽ աշխատակազմի, ԱԳ նախարարության, պաշտպանության, թվայնացման, արդարադատության նախարարությունների, պահպանության դաշնային ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչները: ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԱԽ գրասենյակի, արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները:

«Խորհրդակցությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափում տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունների վերաբերյալ:

Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի շրջանակներում հիմնադրված ՏՀՏ կիրառման հարցերով պատասխանատու Բաց կազմով 2021-2025թթ աշխատանքային խմբի առաջին բովանդակային քննարկման արդյունքներին: Ընդգծվեց տեղեկատվական հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման արդիականությունը:

Վերահաստատվեց ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ ջանքերի ընդլայնման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների արդյունքների հիման վրա փորձագիտական մակարդակով համաձայնեցվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագիծ: