Հերիք է մարդկանց «կերակրեք» կեղծ թվերով. 8000 զինվորական քրգործերից մեծ մասը կարճելու եք. Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021-ին զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվել է 8369 քրեական գործ:

Այսօր «Կարգապահությունը ԶՈՒ-ում՝ պատերազմից հետո. ինչո՞ւ են ավելացել զինվորական հանցագործությունները» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով այս վիճակագրությանը՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն ասաց, որ իրականում թվային տվյալներով ներկայացնելը շատ հարմարավետ իրավիճակ է ստեղծում վարույթ իրականացնող մարմնի, դատախազության և մյուս պետական օղակների համար, քանի որ շատ հեշտ է խոսել մեծ թվերով. «Իսկ թե այդ գործերն ինչո՞վ են ավարտվում, ի՞նչ արդյունքներ են լինում, դրա մասին խոսում են միայն իրավապաշտպանները, փաստաբանները, ովքեր զբաղվում են այդ գործերով»:

«Այդ 8000 քրեական գործերի 90 տոկոսը կարճելու են, տակը մնալու են խեղճ ու անտեր՝ թև ու թիկունք չունեցող, «կռիշա» չունեցող տղաները, շարքային զինվորները:

Հերի՛ք է մարդկանց կերակրեք կեղծ թվերով»,- նշեց Կարապետյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում: