Էրդողանն իրեն վիրավորելու համար բանտարկված լրագրողին դատի է տվել՝ պահանջելով 250,000 լիրա փոխհատուցում 

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել բանտարկված թուրք հայտնի հեռուստալրագրող  Սեդեֆ Քաբաշի ու TELE1 հեռուստաալիքի տնօրենների խորհրդի նախագահ Ֆըրաթ Սաքարի դեմ, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Էրդողանը պահանջում , որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում  250,000 լիրա (շուրջ 18,000 դոլար) վճարել։

Նշենք, որ հայտնի լրագրող Քաբաշը հունվարի 22-ին էր ձերբակալվել Էրդողանին վիրավորելու համար։ 

Քաբաշը, մասնավորապես, հեռուստաեթերում և թվիթերյան գրառմամբ ասել էր «Եզը կարող է իր ճանապարհը գտնել դեպի պալատ, սակայն դա նրան թագավոր չի դարձնում։ Սա, սակայն, պալատն է վերածում գոմի»։ Ավելի ուշ լրագրողն ասել էր, որ իր խոսքերն ասացվածք են, և նախագահին վիրավորելու մտադրություն չի ունեցել։

Նախագահի փաստաբանների կողմից Ստամբուլի դատարան ներկայացված միջնորդության մեջ ասվում է, որ Քաբաշը «չափազանց դաժան վիրավորանք, հարձակում և զրպարտություն է արել Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվի, արժանապատվության դեմ՝ նրա անձի իրավունքները ոտնձգելու մտադրությամբ»։

Նշվում է նաև, որ Ֆըրաթ Սաքար էլ  իրավական պատասխանատվություն է կրում Մամուլի մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն։ 

«Մինչ Սեսեֆ Քաբաշը բանտում իր մեղադրական եզրակացությանն է սպասում, նրան Էրդողանի կողմից իր դեմ 250,000 լիրայի հայցի մասին են ծանուցել»,-թվիթերյան իր էջում գրել է փաստաբան Ուգյուր Փոյրազը։ 

Հավելենք, որ տարբեր գործիչներ հանդես են եկել Քաբաշին ազատ արձակելու կոչով։ Լրագրողի բանտարկմանն անդրադարձել էր նաև ԱՄՆ պետքարտուղարությունը։ 

Էմմա Չոբանյան