Մանրամասներ՝ արցախա-ադրբեջանական շփման գծի և վիրավոր զինծառայողների մասին

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

Արցախաադրբեջանական շփման գծում թե՛ գիշերը, թե՛ այս պահին հանգիստ է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-17-ին հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետերից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 2 վիրավոր։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գտնվող 33-ամյա մայոր Մյասնիկ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Այս մասին մեզ ասաց ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը։ Ականի պայթյունի հետևանքով երկու աչքի շրջանում էլ հրազենային վնասվածք ստացած Մյասնիկ Հովհաննիսյանը հունիսի 17-ին վիրահատվել է։ Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա զինծառայողի տեսողությանը վտանգ չի սպառնա։

Ինչ վերաբերում է Մուրացանի անվան կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող Արմեն Վարդանյանին առողջական վիճակին, զինծառայողը գիտակցության է եկել, ակայն վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին տեղեկացանք հոսպիտալի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանից։

Նշենք, որ Վարդանյանը վնասվածք էր ստացել գլխի շրջանում։

Երեկ՝ հունիսի 19-ին պաշտոնական այցով Բաքվում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որից հետո Բաքվում համանախագահներն իրենց «խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք շփման գծում զոհերի պատճառ են դարձել: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից: Համանախագահները նշել են, որ նույն ուղերձն են հղում նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը երեկվանից՝ հունիսի 19-ից լայնամասշտաբ զորավարժություններ է նախաձեռնել, որտեղ ներգրավված են 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Սեդա Ղուկասյան