Երևան համայնքը 10 նոր տրոլեյբուս ձեռք կբերի

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Երևան համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Այս մասին այսօր խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, հայտնում են քաղաքապետարանից։

Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, ի դեպ, փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։

Երևանյան փողոցներում հաճախակի են դարձել վճարային տերմինալների տեղադրման դեպքերը: Առևտրի և ծառայությունների վարչությանը նաև հանձնարարվել է հետևողական քայլեր ձեռնարկել դրանք ապամոնտաժելու և խնդրին իրավական կարգավորում տալու ուղղությամբ:

«Քաղաքում ինչ-որ վճարային տերմինալներ են հայտնվում, որոնք տեղադրում են ոչ միայն նոր կազմակերպությունները, այլև գործող կազմակերպությունները, այն էլ՝ նոր վայրերում: Այդպես չի լինում, որ քաղաքում ով ինչ ցանկանա անի: Դա անարդարություն է. նոր կազմակերպություններին թույլ չենք տալիս, հները ինչ ցանկանում, անում են: Գործող կազմակերպության կողմից դրված նոր տերմինալները պետք է վերանան, մինչև մենք իրավական կարգավորում ունենանք այս դաշտում»,- շեշտել է Հրաչյա Սարգսյանը: