Մադագասկարում ավերիչ փոթորկի հետևանքով զոհվել է 10 մարդ, մի քանի գյուղ ամբողջությամբ ավերվել է

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Առնվազն 10 մարդ է զոհվել Մադագասկարում հզոր արևադարձային «Բատսիրայ» ցիկլոնի հետևանքով։ Մոտ 50 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները և ապաստանել հատուկ ստեղծված ապաստարաններում։
Ցիկլոնը հարվածել է այս կղզի պետության արևելյան ափերին կիրակի օրը: Այն բերել է հորդառատ անձրևներ և քամու պոռթկում մինչև 235 կմ/ժ արագությամբ, ինչը բարձր ալիքներ է առաջացրել ափամերձ շրջաններում։ Արդյունքում մի քանի գյուղեր ամբողջությամբ ավերվել են, գրում է Euronews-ը։

«Ապաստարանները, որտեղ մարդիկ թաքնվել էին, նույնպես վնասվել են, ուստի՝ նրանք այսօր առավոտյան վերադարձել են իրենց տները՝ ստուգելու, թե ինչ է մնացել դրանցից և տեսնելու, թե արդյոք ինչ-որ բան հնարավոր է վերանորոգել: Եվ հետո նրանք ստիպված կլինեն այլ կացարան փնտրել, քանի որ վնասվել են նաև ապաստարանները»,- ասել է Մադագասկարում Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Պասկուալինա Դի Սիրիոն։

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշ քաղաքներ, երկու օր է, հոսանքազրկված են, ջրամատակարարման ընդհատումներ են եղել։ Նույնիսկ դպրոցների ու եկեղեցիների տանիքներն են վնասվել, որոնք սովորաբար օգտագործվում են որպես տարհանման կենտրոններ:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը շարժվում է հարավ-արևմտյան ուղղությամբ և դեռ չի սպառնում Աֆրիկայի մայրցամաքային հատվածին։

Տաթև Ֆռանգյան