ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում

Լուրեր

29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
Բոլորը

Հայ յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ի համար Արցախի խնդիրը եղել է և կմնա առանցքային, մշտական ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բյուրոյի ներկայացուցիչն այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության իր ելույթում:

Նա նշեց՝ 2021-ին կենտրոնացել են վերականգնման աշխատանքների վրա:

«ՀՅԴ աշխարհասփյուռ ընտանիքն՝ իր Հայ դատի կառույցներով, ուղեկից միություններով, երիտասարդական միավորներով և համակիր շրջանակով հավելյալ թափով լծվեց Արցախի դատը հետապնդելու և Արցախը վերականգնելու գործին»,-ասաց նա:

Ըստ Տեր-Խաչատրյանի՝ պատերազմը դեռ բոլոր ճակատներով և դրսևորումներով շարունակվում է անկայուն հրադադարի քողի տակ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ նա նշեց, որ իրենք, ըստ էության, դեմ չեն հարաբերությունների հաստատմանը,սակայն դրանք չպետք է լինեն նախապայմաններով, չպետք է նահանջ լինի հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից, այդ հարաբերությունները չպետք է կարգավորվեն պարտադրանքի տակ: Տեր-Խաչատրյանի խոսքով, սակայն, իրենք Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններ են տեսնում: