«Վաղը, եթե ոստիկանությունը նորից այդ միջոցները կիրառի, մենք կարող է ունենանք մահվան դեպք»․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
Բոլորը

Ներքին գործերի և պաշտպանության նախկին փոխնախարար, «Մարտի 1»-ի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում զգուշացնում է, որ Բաղրամյան պողոտայում երեկ կիրառված ոստիկանության հատուկ միջոցների արդյունքում հնարավոր է մահվան դեպք լիներ։

«Մեր բախտը բերեց, որ այս անգամ մահվան դեպքեր չունեցանք, բայց դրանք ամեն վայրկյան կարող էին լինել, որովհետև այն միջոցները, որ կիրառեց ոստիկանությունը, և ունեցանք այնպիսի վիրավորներ, նաև՝ վիրավորներ ոստիկանությունից, ինչպիսիք կային նաև «Մարտի 1»-ին։ Այսինքն՝ բեկորային վնասվածք ստացած թե՛ ոստիկանները, թե՛ ցուցարարաները հուշում են այն մասին,որ կիրառված սպառազինությունը էֆեկտիվ չի նման միջոցառումների ժամանակ կիրառելու պարագայում, որովհետև մարդկանց առողջությանը մեծ վնաս կարող է հասցնել՝ ընդհուպ մինչև մահվան դեպքեր»,- նշեց Քոչարյանը։

Ըստ նրա՝ փաստորեն ոստիկանությունը ոչ մի դաս չի քաղել, և երեկ էլ կիրառված հատուկ միջոցների արդյունքում եղավ մի քանի ծանր վիրավորում։ «Ճարտարապետ Զավեն Գրիգորյանը պայթյունի արդյունքում ստացել է ոտքի կոտրվածք և շատ խորը բեկորային վնասվածք, և հիմա վիրահատություններ են իրականացնում, որ փրկեն նրա առողջությունը։ Սա խոսում է այն մասին, որ եթե այդ պայթյունը ոչ թե ոտքերի տակ լիներ, այլ մեկ այլ բարձրության վրա, գուցե քաղաքացին մահանար»,- ասաց ՆԳՆ նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ այսինքն, տվյալ միջոցի կիրառումը ոչ միայն լուծում էր հանրահավաքը ցրելու խնդիր, այլև կարող էր մահվան պատճառ դառնալ։

Ուստի փաստահավաք խմբի նախկին անդամը կարծում է, որ երեկվա պայթյունները պետք է հետաքննվեն և պատասխանատուները պետք է պատասխան տան. «Այն միջոցները, որոնք կարող են մարդկանց առողջության և կյանքի համար վտանգ ներկայացնել, պետք է իսպառ հանվեն ոստիկանության արսենալից։ Շատ հանգիստ դրա կիրառման արդյունքում կարղ էինք ունենալ մահվան դեպքեր»։

Ըստ ՆԳՆ նախկին փոխնախարարի՝ այդ միջոցների կիրառման հրաման տվողը կարող է ներքին զորքերի հրամանատարը լինել։ «Վաղը, եթե նորից ոստիկանությունն այդ միջոցները կիրառի, մենք կարող է ունենանք մահվան դեպք»,- զգուշացրեց Քոչարյանը՝ հավելելով, որ հատուկ միջոցների կիրառման կարիք չի տեսնում, քանի որ ցուցարարներն իրականացնում են բաց ձեռքերի պայքար։

«Ակնհայտ է, որ պայքարը ավելի մեծ շերտեր է ներառում իր մեջ։ Փոփոխություններն անխուսափելի են»,- տեսակետ հայտնեց Քոչարյանը։

Մանրամասները դիտեք հարցազրույցում։

Մարինե Խառատյան