Հեպատիտ «Ց»-ի բուժման պետական ծրագիրն արդյունավետ գործում է. ՀՀ ԱՆ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 58 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ «Ց»-ով: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Հայաստանում առկա տվյալների վերլուծության համաձայն և մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ 2018 թվականին «Հիվանդությունների վերլուծության հիմնադրամի» (CDA Foundation) եզրակացությամբ՝ հեպատիտ «Ց»-ով վարակված բնակչությունը կազմում է 4%. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Վիրուսային հեպատիտ «Ց»-ն վարակային հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Քրոնիկ հեպատիտ «Ց» ունեցող պացիենտների մեծ մասի մոտ չեն լինում ախտանշաններ, և հիվանդությունը հայտնաբերվում է բժշկական հետազոտության կամ արյան թեստերի իրականացման արդյունքում: Սակայն քրոնիկական ընթացքը տարիներ անց կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի։ Հեպատիտ «Ց» վիրուսը հանդիսանում է Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ: Քրոնիկ հեպատիտ «Ց»-ով պացիենտները նաև կարող են ունենալ տարբեր արտալյարդային դրսևորումներ` վասկուլիտ, դիաբետ, դեպրեսիա, քրոնիկական երիկամային հիվանդություն, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ և այլն:

2016 թվականին ԱՀԿ-ի կողմից առաջարկվել են հեպատիտ «Ց» հիվանդության բուժման նոր սխեմաներ՝ օգտագործելով ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր, որոնցով բուժման տևողությունն ավելի կարճ է, իսկ բուժման արդյունավետությունը՝ շատ ավելի բարձր: Հեպատիտ «Ց» հիվանդության բուժման հիմնական նպատակը վիրուսի իսպառ վերացումն է: Բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով բուժման ավարտից 12 և/կամ 24 շաբաթ անց անհրաժեշտ է իրականացնել հեպատիտ «Ց» վիրուսի ՊՇՌ հետազոտություն՝ բացասական արդյունքի դեպքում պացիենտների մոտ արձանագրվում է կայուն վիրուսաբանական պատասխան (Sustained Virologic Response, SVR 12, SVR 24)։

«Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ վիրուսային հեպատիտ «Ց»-ով պացիենտներին անվճար տրամադրվող ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման ծրագիրը» մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի վերջից:

Ծրագրի շրջանակում հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվում են միայն հակավիրուսային դեղերը:

Առողջապահության նախարարի 2021 թ. օգոստոսի 12-ի N3064-Լ հրամանում կարող եք ծանոթանալ շահառուների ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժման կարգի, պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկին, բուժման վերահսկման և մշտադիտարկման մանրամասներին: