Դիմակավորված բանդան Երևանի փողոցներում թալանում է Mercedes-ների արգելակման համակարգերը. ինչո՞վ է զբաղված ոստիկանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում մասնագիտացված բանդաներ են գործում, որոնք թալանում են «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենաների SBC արգելակման համակարգը: Այս մասին մի քանի օր է՝ Factor TV-ն ահազանգեր է ստանում «Մերսեդեսի» վարորդներից:

Բոլոր վարորդները գրեթե նույն կերպ են նկարագրում «Մերսեդեսները» թալանողներին: Մի քանի օր առաջ Շենգավիթում թալանել են 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մայիլյանի ավտոմեքենան:

«Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենաների SBC արգելակման համակարգի գողության դեպքերը զանգվածային բնույթ են կրում: Այս ֆիրմայի մեքենա վարողները ֆեյսբուքյան մասնագիտացված խմբերում ամեն օր հայտնում են գողության դեպքերի մասին՝ տեղադրելով վնասված մեքենաների լուսանկարները: Մեքենայի սեփականատերերը նշում են՝ պատճառված վնասի չափը հասնում է մի քանի հարյուր հազար դրամի:

SBC համակարգ տեղադրված է 2002-2006 թվականների արտադրության «Մերսեդես բենց» մակնիշի ավոտմեքենաների վրա: Սեփականատերերն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հանցավոր խմբերը տիրապետում են այս մակնիշի ավտոմեքենաների տվյալների բազայի, քանի որ մինչ այս թալանվել են հենց այս թվականի արտադրության մեքենաները, և չի արձանագրվել դեպք, որ վնասվեն այլ տարեթվի «Մերսեդես»-ներ:

Factor TV-ին ահազանգած մեկ այլ քաղաքացի էլ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գողության դեպքեր արձանագրվում են նաև Երևանի կենտրոնական փողոցներում: Կողոպուտի հերթական դեպքը մի քանի օր առաջ գրանցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական փողոցներից մեկում։ Տարածքում առկա տեսախցիկները ֆիքսել են գողության դրվագները, քաղաքացին տեսագրությունը փոխանցել է ոստիկանություն, սակայն հանցագործների բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա:

Ինչպե՞ս են հանցագործները համարձակվում Երևանի կենտրոնում, ընդ որում՝ նաև ոչ գիշերային ժամերին, նման գողություններ անել․ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասում են՝ քաղաքացիներից նման դիմումներ մշտապես են ստանում։ Իսկ ինչո՞ւ չեն կարողանում բացահայտել գողին ու գողոնը․ այս հարրցին պատասխանելու համար գերատեսչությունից գրավոր հարցում են պահանջում։

«Մերսեդեսի» վարորդներից մեկը տարօրինակ է համարում, որ Երևանում ամեն քայլափոխի առկա տեսախցիկների ֆոնին ոստիկանությունը բացահայտումներ չի կարողանում անել:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի խոսքով՝ այս դեպքերը չեն բացահայտվում, քանի որ ոստիկանությունը հիմնականում անգործության է մատնված: Ըստ նրա՝ առավելագույնը, որ անում է իրավապահ այս կառույցը, դիմակավորված անձին փնտրելու մասին հայտարարություն տալն է: Քեյանի խոսքով՝ ոստիկանությունն ավելի հակված է նմանօրինակ բողոքները կարճել, քան բացահայտել:

Եվ մինչ կառավարության նիստում վարչապետը ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ շուրջ մեկ ժամ կարող է տրամադրել, այսպես ասած, բարեփոխված պարեկային ծառայության աշխատանքի քննարկմանը, դիմակավորված հանցագործները շարունակում են թալանել քաղաքացիներին՝ պատճառելով հարյուր հազարավոր դրամների վնասներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան