Պետության կառավարման մոդելի փոփոխության շուրջ քննարկում չի եղել. վարչապետի օգնական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Պետության կառավարման մոդելի փոփոխության շուրջ քննարկում չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը:

Վարդապետյանը հիշեցրեց, որ վարչապետը իր ասուլիսում նշել էր, որ խորհրարանական կառավարման ձևը թույլ տվեց հաղթահարել քաղաքական ճգնաժամը ընտրությունների միջոցով. «Այս պահին որևէ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել՝ կառավարման ձևի հետ կապված, բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, վարչապետի տեսակետի ձևով ներկայացվել է: Այս հարցը քննարկվելու է խորհրդի կողմից, մասնագիտական հանձնաժողովի կողմից»:

«Հաճախակի փոփոխությունները, հատկապես հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական: Դրանք իհարկե, բերում են ցնցումների»,- նշեց Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ այս պահին որևէ մեկը չի կարող կանխատեսում անել՝ սահմանադրական փոփոխություններն արմատական են լինելու, թե ոչ:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, և մասնագիտացված հանձնաժողովը պետք է իր մասնագիտական կարծիքն ասի: Սահմանադրական փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների:

Ես այսօր ուշադիր լսելու եմ քննարկումը և աշխատելու եմ խորհրդի բոլոր նիստերին ներկա լինել, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը և արդյոք դրանք արմատական են, թե ոչ»,- ասաց վարչապետի խորհրդականը:

Մանրամասները՝ տեսանյութում: